logo

Ո՞րն է, Ձեր կարծիքով, ապրանքանիշի (բրենդի) ամենակարևոր հատկանիշը:

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար: Խնդրում ենք լինել ուշադիր Ձեր գնահատականներում:

Նշեք, խնդրում ենք, տվյալներ Ձեր մասին՝

Անուն, Ազգանուն

Տարիք

Էլ.փոստ

Հեռախոս

Քաղաք/գյուղ

Նախորդ հարցման արդյունքները

Հարց՝

Որո՞նք են, Ձեր կարծիքով, երեք ամենահայտնի հայկական ապրանքանիշները , ըստ առաջնահերթության:

Պատասխան՝

1. «Արարատ» ապրանքանիշ, Երևանի կոնյակի գործարան ՓԲԸ

2. «Գրանդ Քենդի» ապրանքանիշ, «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՀՁ ՍՊԸ

3. -

A-Rating վարկանիշի մասին

A-Rating վարկանիշի ստեղծման նպատակն է`հստակ պատասխաններ տալ բիզնեսի և հասարակության հարաբերություններում գոյություն ունեցող շատ հարցերին, հարցումների ու վարկանիշների միջոցով:

A-Rating-ը կոչված է տալ արհեստավարժ կողմորոշումներ ներքին շուկայում գործող ընկերություններին, որոշել լավագույներին, նպաստել շուկայի թափանցիկության և ներդրումային գրավչությանը, աջակցել շարքային սպառողներին, ճիշտ կողմորոշվելու տնտեսության արագ զարգացող ոլորտներում, հրապարակել վարկանիշային գնահատականներ տնտեսության և բիզնեսի տարբեր ոլորտների վերաբերյալ, որտեղ հատուկ տեղ են զբաղեցնում ապառողական հարցերը, որոնք հնարավորություն են տալիս նեռարնել ինչպես տնտեսության, այնպես էլ հասարակության կյանքի համարյա բոլոր կողմերը և հիմնականում կողմնորոշված են ներքին շուկայի զարգացման վրա:

A-Rating վարկանիշը, իր էությամբ, հանդիսանում է ռեյտինգային օնլայն ԶԼՄ, որն ենթադրում է վարկանիշային գնահատականների պարբերաբար հրապարակումներ ու կարող է ստեղծել, պահպանել և փոփոխել վարկանիշները ռեալ ժամանակում, ինչը նրանց տալիս է հատուկ առավելություն տպագիր մամուլի նկատմամբ, որի տեղեկատվությունը հնանում է դեռ հրատարակման ընթացքում:

A-Rating վարկանիշի առաքելությունն է՝

• տեղեկատվություն Տրամադրել համակարգված, կառուցվածքային, լիարժեք ու անկողմնակալ Ներկայացնել հանրությանը և բիզնեսին Հայաստանի տնտեսության և առանձին ոլորտների իրական ու առարկայական պատկերը: Իրականացնել տնտեսության սուբյեկտների անկախ գնահատում:

• տարբեր շուկաների, կարևոր մասնակիցների ու ազդեցիկ խաղացողների մասին, որոնք անտեսանելի են առաջին հայացքից, բայց հանդիսանում եմ որոշիչ շուկաների գործունեության համար:

• Հստակեցնել հանրության պատկերացումները, բարձրացնել սպառողների իրազեկվածության մակարդակը, տնտեսության տարբեր ոլորտներում և շուկաներում տեղի ունեցող զարգացումների ու գործընթացների վերաբերյալ, նվազեցնել արմատական սխալ որոշումների ընդունումը, որոնք խոչընդոտում են ընդհանուր տնտեսության զարգացմանը:

• Օգնել գործարարներին, որոնք ստիպված են ծախսել իրենց ժամանակը ՝ ճիշտ որոշումների կայացմանը անհրաժեշտ տեղեկատվության փնտրման և վերլուծության համար, արագ փոփոխվող պայմաններում:

• Աջակցել սկսնակ գործարարներին, քանի որ հաճախ, իրականում անհնար է ինքնուրույն գհահատել, ինչքանո՞վ է տեսածը կամ լսածը համապատասխանում ճշմարտությանը: Ցանկացած բիզնես ժամ առ ժամ հարաբերվում է այլ շուկաների հետ և կախված է տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններից:

A-Rating վարկանիշի ձևավորման մեթոդաբանությունը

A-Rating վարկանիշի ձևավորումն ու առաջատարների որոշման աշխատանքը անցնում է հասարակության անմիջական մասնակցությամբ: Իր բնույթով և աշխատանքի մեթոդներով A-Rating-ը եզակի է Հայաստանում:

A-Rating վարկանիշի ձևավորումը իրականացվում է երեք փուլով՝

    1.առաջնային տվյալների հավաքում և համակարգում,

    2.տվյալների վերլուծություն և վերջնական արդյունքների կազմավորում,

    3.վերջնական վարկանիշի հրապարակում կայքում:

A-Rating վարկանիշի խնդիրներն են ՝

• Հնարավորություն տալ շահագրգիռ հանրությանը ժամանակին ու պարբերաբար մշտադիտարկել, վերլուծել և հսկել պետական ու այլ կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, գնահատել աշխատանքի որակը, հենվելով անաչառ չափանիշների ու փաստերի վրա:

• Հավաքել ու համակարգել ամբողջ տեղեկատվությունը վարկանիշների վերաբերյալ, նվիրված Հայաստանի և այլ երկրների հայկական ընկերություններին:

A-Rating վարկանիշի ձևավորման հիմքային կարևոր ցուցանիշներ են հանդիսանում Հայաստանի սպառողների կարծիքի ամենամսյա ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են հարցումների միջոցով և առաջնային տվյալները: Առաջնային տվյալների ձևավորվման հիմք են հանդիսանում կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տրամադրվող պարբերական տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում այն տվյալները, որոնք կազմակերպությունները հրապարակում են իրենց պաշտոնական կայքերում (փաստաթղթերում ամրագրված տվյալներ): Սրանց գումարվում են իրար հետ փախկապակցված այն ցուցանիշները, որոնք առանձնանում են կազմակերպությունների գործունեության հսկողության ընթացքում և հավաքվում են բաց տեղեկատվական աղբյուրներից:

Գնահատման հիմնական չափանիշներն են՝ կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու լիարժեքությունը, արտադրանքի կամ ծառայությունների որակը, սոցիալական պատասխանատվությունը, սպառողների բողոքների քանակը: Վերջնական վարկանիշը հանդիսանում է հաշվարկված ցուցանիշ և օգտագործվում է Հայաստանի ընդհանուր վարկանիշում առաջատարների դիրքի որոշման համար:

Կախված հիմքային ցուցանիշի տիպից, հաշվարկում կարող են հաշվի առնվել նաև ազդեցիկ գոծոնները: Քանի որ, գնահատումներին մասնկցող սպառողները տարբերվում են մեկը մյուսից կրթությամբ, զարգացվածությամբ, տարիքով և բազմաթիվ այլ չափանիշներով, օգտագործվում է հարաբերական (համեմատական) գնահատումը:

Հաշվարկված ցուցանիշների ստացված վերջնական արդյունքները վերածվում են տոկոսների: Ինչքան շատ են տարբերակային պատասխանների ցուցանիշները, այնքան ավելի մեծ տոկոսային ցուցանիշը կարող է լինել կազմակերպության գործունեության լավ աշխատանքի հատկանիշ: Առաջին տեղը շնորհվում է առավելագույն միավորներ (տոկոս) ստացած կազմակերպությունը:

A-Rating վարկանիշը եռամսյակային է, հրապարակվում է երեք ամիսը մեկ անգամ, իսկ հարցումները՝ ամենամսյա են, մինչև ամսվա վերջին օրը: Հարցման արդյունքները հրապարակվում են կայքում հաջորդ ամսվա առաջին շաբաթում: Տեղեկատվությունը բաց ու հասանելի է բոլորի համար: