ՀՌՉԱԿԱԳԻՐ
«Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգում փոխըմբռնման և համագործակցության մասին
ք.Երևան, 15 ապրիլի 2014թ
Մենք, ներքոստորագրյալներս, հաշվի առնելով,
• որ Հայաստանի տնտեսությունը գոյատևում է համաշխարհային մրցակցության կոշտ պայմաններում, ինչն անրադառնում է գործունեության բոլոր ոլորտների վրա,
• այն, որ տեխնոլոգիաների արագ զարգացումը ուղեկցվում է բարձրակարգ կադրերի և ֆինանսա կան կարիքների աճով, և պետական միջոցների սահմանափակվածությունը թույլ չի տալիս ապահովել ՀՀ տնտեսության գիտելիքահեն ճյուղերի և տնտեսության զարգացման առաջընթաց տեմպերը,
• այն, որ տնտեսության զարգացումը, տարբեր ճյուղերի կառավարումը, առայժմ թույլ չեն տալիս երաշխավորել բարեփոխումների արագ ավարտը և կառուցել նոր արդյունավետ փոխհարաբերու թյունների համակարգ տարբեր ընկերությունների միջև, ինչպես նաև չեն կարողանում արագ հաղթա հարել երկարատև ֆինանսական ցնցումների և ճգնաժամերի հետևանքները (Հայաստանի անկախա ցում և ԼՂՀ անկախության ճանաչման ձգվող գործընթաց):
• որ գույություն ունեցող պայմաններում իրենց գործունեությունը շարունակում ու զարգացնում են բազմաթիվ ընկերություններ՝ հույս ներշնչելով հետագա կայուն զարգացման և ամբողջ տնտեսության հզորացման համար,
• նրանց հաջողված փորձը, ինչպես նաև այն փաստը, որ այդ ընկերությունների արտադրանքներին վստահում են «Ժողովրդական Ապրանքանիշ N1 Հայաստնում» մրցանակաբաշխության քվեարկությանը մասնակցած՝ ՀՀ սպառողների առավելագույն մասը:
Համոզված ենք,
• որ բարօրությունը ՀՀ տնտեսության համար, հանդիսանում է բարօրություն մեզ համար:
• որ բոլոր գործընթացներում կարևորագույն տեղ է զբաղեցնում մարդը, իր ինտելեկտուալ ռեսուրսներով՝ գիտության, տեխնիկայի, կազմակերպության, ինտեգրման ու զարգացման բոլոր մեխանիզմների շարժիչ ուժը, որն ցանկացած ձեռնարկության կոմերցիոն հաջողության հիմքն է:
Վստահ ենք,
• Հայաստանի տնտեսության արժանի ապագայի հանդեպ,
• որ 21-րդ դարի պայմաններում հայրենական տնտեսության պահպանման և զարգացման եզակի հնարավոր միջոցը հանդիսանում է ձեռնարկությունների և ընկերությունների սեփական միջոցների ու տեխնիկական հնարավորությունների կոնսոլիդացումը, գիտահետազոտական հնարավորությունների միավորումը, ֆինանսական միջոցների համաձայնեցված ներդրումները, բազմակողմանի փորձի փոխանակումը, ցանկացած ինովացիոն գործունեության տեղեկատվական փոխաջակցությունը:
Ընդունում ենք «Արմբրենդ» գործընկերային համակարգի ստեղծման կարևորությունը ազգային մակարդակով և նոր ձևաչափի հարաբերությունների անհրաժեշտությունը՝ Հայաստանի կարևորագույն տնտեսական խնդիրների լուծման գործընթացում: Մեր կազմակերպության ղեկավար մարմնի որոշմամբ միանում ենք ազգային գործընկերային համակարգի ստեղծման նախաձեռնությանն ու պատրաստակամություն ենք հայտնում հիմնադրելու այն:
Պատրաստ ենք,
• աջակցել «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի գործունեությանն ու զարգացմանը, ինչպես նաև քարոզել և տարածել նրա նպատակներն ու գաղափարները,
• ձևավորել փոխըմռնման և համագործակցության հարմարավետ միջավայր և բարձր արդյունքների նվաճմանը նպաստող մթնոլորտ, ակտիվորեն մասնակցել համակարգի տնտեսական և սոցիալական քաղաքականության ձևավորման և իրականացման աշխատանքներին,
• զարգացնել համակարգի անդամ-կազմակերպությունների ղեկավարների, մասնագետների միջև գործնական սերտ համագործակցությունը՝ միավորելով ընկերությունների անհրաժեշտ մասնագիտական, կազմակերպչական, գիտական, նյութական, ֆինանսական և այլ հնարավորությունները՝ ի նպաստ համակարգի նպատակների իրագործմանը, կառուցողական դիրքորոշում ցուցաբերել բոլոր փոխհարաբերություններում, հենվելով միասնական մոտեցումների մշակման վրա և նպաստել դրան բոլոր հասանելի միջոցներով: Պաշտպանել համակարգի գործունեության հարցերին վերաբերող իրավունքներն ու շահերը՝ համապատասխան պետական մարմինների և այլ կառույցների հետ փոխհարաբերություներում: