
«Բրենդի օր -2015» բիզնես կոնֆերանս
15.04.2015թ. Երևանում «Արմբրենդ» համակարգի կողմից կազմակերպվելու է բիզնես կոնֆերանս «Բրենդի Օր – 2015», որտեղ քննարկվելու են մարքեթինգ-գովազդ-բրենդինգ շղթայի արդիական խնդիրները և հայկական բրենդերի զարգացմանն ու առաջխաղացմանը նվիրված հարցեր:
Այն նախատեսված է տեղական և միջազգային լայն սպառման ապրանքներ ու ծառայություններ արտադրող ընկերությունների ղեկավարների, բրենդ մենեջերների, մարքեթոլոգների, հասարակության հետ կապերի պատասխանատուների, գովազդային, հետազոտական, խորհրդատվական կազմակերպությունների փորձագետների, ՀՀ պետական կառավարման մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար և հանդիսանում է մասնագիտական երկխոսության հարթակ, որի ընթացքում իրականացվելու է օնլայն քննարկում Հայաստանի բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Կոնֆերանսի շրջանակներում Հայաստանի բրենդինգի զարգացման կարևոր հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիքներ կհայտնեն հայկական և միջազգային առաջատար արտադրող, գովազդային, հետազոտական և սպառողական կազմակերպությունների, մեդիահոլդինգների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները:
2015 թ. Բիզնես կոնֆերանսի հիմնական թեմաներն են՝
- ՀՀ տնտեսության առկա վիճակը, բրենդի ստեղծմանն ու զարգացմանը խաչընդոտող խնդիրները, հայկական բրենդերի զարգացման մոտեցումները
- Լայնածավալ ներդրումների բացակայությունը տնտեսության մեջ և բրենդի զարգացումը փոքր բյուջեի պայմաններում
- Ինչի՞ց սկսել և արդյո՞ք, ժամանակն է ստեղծել ազգային բրենդ
- Ինչպե՞ս շարժվել առաջ բրենդի զարգացման ճանապարհին
- Ի՞նչն է մղում սպառողներին գնել ապրանք/բրենդ, ռե-բրենդինգի նպատակահարմարությունը
- Բրենդի ստեղծումը ներքին շուկայում և նրա տեղայնացումը (ադապտացումը)
- Այլ շուկաներից հայկական շուկայի կառավարման նպատակահարմարությունը
- Բրենդն առանց գովազդի ՝ բրենդ առանց ապագայի
Այլ քննարկվող թեմաներն են՝
- Նորագույն թվային տեխնոլոգիաները և նրանց ազդեցությունը բրենդերի զարգացման վրա
- Բիզնեսի զարգացման ռազմավարությունը արագ փոփոխվող պայմաններում
- Մարքեթինգային ուսումնասիրությունները՝ բրենդի երկարաժամկետ ռազմավարության կառուցման ու զարգացման հիմք
- Սպառողական նախասիրությունների վերլուծություն բրենդի զարգացման համար, ռե-բրենդինգ
- Նոր գովազդային մոդելներ և նրանց ազդեցությունը բրենդերի առաջխաղացման վրա
- Գլոբալ և ազգային բրենդերի զարգացման նոր տեխնոլոգիաներ՝ online և նոր մեդիայի կիրառմամբ: Online բիզնես՝ շուկայի զարգացման նոր փուլ, մարքեթինգի նոր խնդիրներ
- Բրենդը, որպես կազմակերպության գովազդի բաղադրիչ մաս: Կուլտուրան՝ դա բրենդ է
- Ինչպե՞ս ստեղծել վստահություն բրենդի և կազմակերպության նկատմամբ, առաջ անցնող որոշումների կայացման մոտեցումները
- Լավագույն համաշխարհային փորձը և գովազդային արդյունաբերության թրենդերը
Սպառողական շուկայի կարգավորումը պետք է ընթանա արհեստավարժ համայնքի հետ երկխոսության պայմաններում: Հայաստանում բազմաթիվ խնդիրներ պետք է լուծել համակեցության կորպորատիվ կոդեքսների, ինքնակարգավորման համակարգերի և կառույցների օգնությամբ, որոնք դրական ազդեցություն կունենան ՀՀ ներդրումային գրավչության վրա: Բրենդի լիարժեք ելք դեպի սպառման շուկա և շահույթ ստանալու համար, անհրաժեշտ պայման է գովազդի օգտագործման հնարավորությունը, որն ոչ գնային ստիմուլացման միջոց է սպառողներին տեղեկացնելու համար:
Ընկերությունները հատկացնում են միջոցներ գովազդի համար, նպատակ ունենալով գրավել սպառողների ուշադրությունը, համակրանքը և տեղեկացնել նոր ապրանքատեսակների վերաբերյալ: Առանց գովազդի այդ ամենը դժվար հասանելի է: Դժվար է խոսել երկրի մրցունակության ապահովման մասին, երբ նոր օրենքների և որոշումների ընդունման արագությունը թույլ չի տալիս ավելացնել կազմակերպությունների ֆինանսական պաշարները և ավելացնել ոչ նյութական ակտիվների արժեքը, առաջին հերթին, բրենդերի: Բրենդերի կապիտալիզացիայի ավելացման հեռանկարների բացակայությունը զրկում է արտադրողներին մրցունակ որակի ապրանքների և ծառայությունների ապահովման հույսից: Բրենդի գովազդի բացակայությունը իջեցնում է նրա ազդեցությունը բրենդային ապրանքի գնման սպառողների որոշման վրա: Բրենդն առանց գովազդի՝ բրենդ առանց ապագայի:
Մասնակցելով կոնֆերանսին, կունենաք աննախադեպ հնարավորություններ՝
• Լսել Հայաստանի գովազդային շուկայի առանցքային մասնակիցների ելույթները ու ստանալ արդիական տեղեկատվություն ՀՀ և միջազգային գովազդային շուկաների վերջին տենդենցների, մարքեթինգային ուշագրավ ուսումնասիրությունների մասին
• Լսել խոշորագույն համաշխարհային բրենդերի հաջողության պատմությունները անմիջական ստեղծողներից և ստանալ նոր գաղափարներ սեփական բիզնեսի զարգացման համար
• Ծանոթանալ բացարձակապես նոր կոմունիկացիոն տարածություներին և ուղիներին՝ բրենդերի առաջխաղացման համար
• Ստեղծել նոր գործնական և գործընկերային կապեր:
Գործընկերներ (հովանավորներ, աջակիցներ)՝
- Ուսումնասիրությունների և հետազոտությունների (կոնտենտ) գործընկեր
- Գլխավոր հովանավոր
- Գլխավոր տեղեկատվական հովանավոր (լրատվական գործակալություն, հեռուստաընկերություն)
- Ինտերնետ աջակից
- Ռադիո աջակից
- Մամուլ